Հայտնի է դարձել Samsung Galaxy Note10-ի ներկայացման ամսաթիվը
Նոր Samsung Galaxy Note10 ֆլագմանային սմարթֆոնը կներկայացվի օգոստոսի 7-ին՝ Նյու Յորքում Unpacked անունը կրող միջոցառման ժամանակ, գրում է CNET պարբերականը:
Ֆլագմանային շարքը երկու մոդելի սմարթֆոն կներառի՝ առավել կոմպակտ Galaxy Note10-ը և թոփային Note10 Pro-ն:
Երկու մոդելի սմարթֆոններն արտաքինից միանման կլինեն՝ չհաշված կորպուսի չափսերը: Բազային տարբերակի էկրանի անկյունագիծը 6,3 դյույմ կլինի, թոփային տարբերակինը՝ 6,75:
Երկու մոդելներն էլ ապահովված կլինեն S Pen գրիչներով, որոնք այս անգամ նոր գործառույթներ կունենան:










