«Մարդկությունը նախկինում այսպիսի բան չի տեսել». ՆԱՍԱ-ն հրապարակել է Սերես մոլորակի լեռան պատկերը

16:56 • 20.06.19

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է տարբեր պատկերների համադրումից ստեղծված տպավորիչ լուսանկար, որը հնարավորություն է տալիս մոտիկից ուսումնասիրելու Սերես գաճաճ մոլորակի մակերևույթի մի մասը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարները, որոնք հիմք են ծառայել ստորև ներկայացված պատկերի ստեղծման համար, արվել են ՆԱՍԱ-ի Dawn արբանյակի միջոցով: Սարքը գաճաճ մոլորակին էր մոտեցել 2015թ.:

Լուսանկարում ներկայացված է լեռ, որի կազմության մասին ոչինչ ստույգ հայտնի չէ: Մասնագետները չեն բացառում, որ դա կարող է լինել մոլորակի ներսից ժայթքած ցեխային գոյացություն, որը մակերևույթին հայտնվելուց հետո սառել է:

Լեռը ստացել է Ահունա Մոնս անվանումը:

«Ահունա Մոնսը Արեգակնային համակարգում մեզ հայտնի երկնաքարի վրա գտնվող ամենամեծ լեռն է»,-ասվում է ՆԱՍԱ-ի հայտարարությունում: Պարբերականը մանրամասնում է, որ Սերեսը գտնվում է Մարսի և Յուպիտերի միջև ընկած երկնաքարերի գոտու հատվածում, այդ իսկ պատճառով ՆԱՍԱ-ն այն «երկնաքար» է անվանում:

Գործակալության մասնագետները նաև ընդգծել են, որ արտասովոր լեռը նման չէ նախկինում մարդկության տեսած որևէ բանի:

950 կմ լայնությամբ Սերեսը հայտնաբերվել է 1801թ.: Այն Արևին ամենամոտ գտնվող գաճաճ մոլորակն է, որը թեև գաճաճ մոլորակների շարքում ամենափոքրն է, սակայն երկնաքարերի գոտում ամենամեծ տիեզերական օբյեկտն է:

 

A stunning new image constructed from surface maps has revealed a close-up look at the otherworldly features on the surface of Ceres. According to the space agency, the unusual mountain is ‘like nothing that humanity has ever seen before.’ The image was created using detailed surface maps

Ceres has garnered much intrigue after the Dawn mission snapped images of mysterious bright spots on its surface, as seen in the image above

«Մարդկությունը նախկինում այսպիսի բան չի տեսել». ՆԱՍԱ-ն հրապարակել է Սերես մոլորակի լեռան պատկերը