Հանելուկային հիվանդության հետևանքով թաիլանդցի կնոջ կրծքերն անոմալ չափով մեծացել են

01:12 • 20.06.19

Թաիլանդում բնակվող 46-ամյա Լամ Փրայ Սի Նուանն առանց հենակների չի կարողանում տեղաշարժվել` կրծքերի անոմալ չափերի պատճառով, որը հանելուկային հիվադության արդյունք է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Կինը երեք տարի առաջ նկատել էր, որ կրծքերը մեծանում են, իսկ 9 ամիս առաջ աճման տեմպերն ավելացել են մի քանի անգամ: Սկզբում մեծացել է ձախ կուրծքը, ապա` աջը: Կաթնագեղծերի հսկա չափերի պատճառով Լամը տառապում պարանոցի, ուսերի և մեջքի ցավերից: Կրծքերը պահելու համար նա դրանք կապում է կտորով, ապա ամրացնում պարանոցին:

Բժիշկները չեն կարողանում ախտորոշել հիվանդությունը և բուժում առաջարկել: Նրանք միայն հստակ ասել են, որ քաղցկեղածին գոյացություններ չկան: Հուլիսին Լամը հերթական բուժզննումը կանցնի, սակայն կինը մտահոգված է` ֆինանսական խնդիրների պատճառով: Ոչ նա, ոչ էլ իր ամուսինը չեն աշխատում և չեն կարողանում հոգալ հիվանդանոցային ծախսերը:

Ենթադրվում է, որ Լամը տառապում է գենետիկ հիվանդությամբ, որն էլ բերել է կրծքի չափերի անոմալ մեծացման: Հիվանդությունը կարող է տարածվել ինչպես մեկ կրծքի, այնպես էլ երկուսի վրա:

Հանելուկային հիվանդության հետևանքով թաիլանդցի կնոջ կրծքերն անոմալ չափով մեծացել են