Գիտնականները Ֆիլիպիններում քարով սնվող հսկա որդեր են հայտնաբերել (տեսանյութ)

15:23 • 20.06.19

Միացյալ Նահանգների Հյուսիս-արևելյան համալսարանի կենսաբանները Ֆիլիպիններում նոր տեսակի հիբրիդ՝ երկփեղկանի կակղամորթ են հայտնաբերել, որը սնվում է կրաքարով, հաղորդում է phys.org-ը՝ վկայակոչելով Proceedings of the Royal Society պարբերականում հրապարակված հոդվածը։

Հայտնաբերված որդերը պատկանում են նավաորդերի (շաղափուկ) դասին։ Վերջիններս ապրում են ծովն ընկած փայտի կտորների մեջ, փայտյա նավերի և հիդրոտեխնիկական կառույցների ստորջրյա մասերում և սնվում են փայտով։ 

Սակայն բոլորովին վերջերս գիտնականների կողմից հայտնաբերված որդերը չեն սնվում փայտով, այլ թափանցում են կրաքարերի մեջ և սնվում են հենց այդ քարով։ Կրաքարերի մեջ հայտնաբերված որդերը 5-10 սմ երկարություն ունեն։ Գիտնականների խոսքով՝ նավաորդերի հետ ունեցած ֆիզիկական տարբերությունները ցույց են տալիս, որ դրանք իրենց նախնիներից տարանջատվել են դեռևս երկար տարիներ առաջ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ քարով սնվող որդերը առաջին անգամ նկատվել են 2006 թվականին, սակայն միայն վերջերս է, որ գիտնականները սկսել են լրջորեն զբաղվել դրանց ուսումնասիրությամբ։

Նոր տեսակի որդերն անվանվել են Lithoredo abatanica՝ ի պատիվ Ֆիլիպինյան արշիպելագի Բոհոլ կղզում կատարված հետազոտության հեղինակների։ 

 

 

Գիտնականները Ֆիլիպիններում քարով սնվող հսկա որդեր են հայտնաբերել (տեսանյութ)