Թողարկվել է Harry Potter: Wizards Unite բջջային խաղը (տեսանյութ)

18:13 • 21.06.19

Այսօր թողարկվել է հավելյալ իրականության հիման վրա ստեղծված Harry Potter: Wizards Unite բջջային խաղը, հաղորդում է Daily Mail-ը։

Harry Potter: Wizards Unite խաղն այժմ հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերի օգտատերերին։

Այն ստեղծել է Niantic ընկերությունը։ Խաղացողներն իրենց փայտիկների միջոցով կարող են կախարդական թուրմեր պատրաստել և փորձել լուծել խաղի գլուխկոտրուկները։

Ներառելով «Հարի Փոթեր» և «Ֆանտաստիկ հրեշները, և որտեղ գտնել նրանց» ֆիլմաշարերից տարրեր՝ հավելյալ իրականության հիման վրա ստեղծված խաղում կախարդական աշխարհի երևույթները տեղափոխվում են իրական աշխարհ և այն քաոսի վերածում։

Խաղի համաձայն՝ արկածախնդիր խաղասերները պետք է հետևեն «Գաղտնիության աշխատանքային խմբի կանոնադրությանը» և գտնեն կորած արտեֆակտներ, արարածներ և հիշողություններ, նախքան իրենց աշխարհ վերադառնալը։

Որոնումների ընթացքում նրանք հայտնվում են մի շարք վայրերում, օրինակ՝ զբոսայգիներում և գրադարաններում՝ այդ ընթացքում հանդիպելով մի շարք այլ խաղացողների։

Հերոսները կարող են նաև կանգ առնել իջևանատներում՝ խմիչք և սնունդ գնելու։

 

The augmented reality game is made by Niantic and will see players use their wand and prepare potions to solve the mystery of The Calamity

Adventurers are expected to serve in the Statute of Secrecy Task Force to track down missing artefacts, creatures, people and memories before returning them to their proper place. Pictured: the trailer for the game

items, dubbed Foundables, are more likely to appear in places such as parks and libraries - meaning you're bound to run into other players

Users can stop off at inns to buy food and drink and even duel against Death Eaters and other creatures alongside fellow gamers at fortresses.

 

 

Թողարկվել է Harry Potter: Wizards Unite բջջային խաղը (տեսանյութ)