Խաղաղ օվկիանոսի ջրերում «ծուղակ» են պատրաստել աղբի հավաքման համար
Խաղաղ օվկիանոսում երկրորդ անգամ հսկայական «ծուղակ» են են տեղակայել: Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, հատուկ սարքավորումը պետք է հայտնաբերի Կալիֆոռնիայի և Հավայների միջև ընկած շրջանում առկա պլաստիկե թափոնները:
Անցյալ տարի 600 մետր երկարությամբ հարթակը պատռվել էր, և դրա վերանորոգման համար չորս ամիս է պահանջվել: Այն ժամանակ Ս-աձև սարքավորումը ջուրն են իջեցրել Սան Ֆրանցիսկոյից, սակայն այն չի դիմացել ալիքների և քամու մշտական ճնշումներին:
Օվկիանոսի մաքրմանն ուղղված նախագծի հեղինակ Բոյան Սլեթը թվիթերյան իր էջում օվկիանոսում տարվող աշխատանքներից լուսանկար է հրապարակել և հույս հայտնել, որ այս անգամ բնությունը շատ անակնկալներ չի մատուցի իրենց:
Նշվում է, որ սարքավորումն աղբը հավաքում է միայն ջրի մակերևույթից, մաքրման խորությունն ընդամենը երեք մետր է կազմում, ինչը թույլ է տալիս չանհանգստացնել ստորջրյա կյանքը:










