Թելավիում հնագետները պատմական կառույցներ են հայտնաբերել

11:17 • 24.06.19

Լուսանկարը՝ 1tv.ge-ի

Վրաստանի Թելավի քաղաքում հնագետները պատմական կառույց են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է վրացական apsny.ge կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ հնագետները Թելավիում հայտնաբերել են XI դարին թվագրվող  պալատի մնացորդները:

Արշավախմբի ղեկավար Գեորգի Լագիաշվիլին մանրամասնել է, որ հայտնաբերված պատմական շենքի ավերակները կպահպանվեն մինչև հնագիտական աշխատանքների ավարտը:

Հնագետները նաև ուսումնասիրություններ են կատարում քաղաքից արևմուտք ընկած հատվածում, որտեղ հայտնաբերել են 5-րդ պահակակետ-աշտարակի մնացորդները: Փորձագետների կարծիքով՝ վաղ ժամանակներում այդ աշտարակները պաշտպանական նշանակություն են ունեցել:

Գեորգի Լագիաշվիլին հայտնել է, որ Թելավիում հայտնաբերված պատմական կառույցները կարող են առիթ հանդիսանալ շրջանի նոր զբոսաշրջային և հնագիտական քարտեզի ստեղծման համար:

Թելավիում հնագետները պատմական կառույցներ են հայտնաբերել