Բիլ Գեյթսը նշել է իր ամենամեծ սխալը, որը Microsoft-ի համար 400 մլրդ դոլար է արժեցել

02:56 • 25.06.19

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նշել է իր ամենամեծ սխալը, որը կատարել է  ընկերության ղեկավարի պաշտոնում: Ըստ միլիարդատիրոջ՝ Microsoft-ը և ոչ թե Google-ը պետք է ստեղծեր սմարթֆոնների համար այլընտրանքային Apple iOS ծրագրային ապահովումը:

«Իմ ամենամեծ սխալը վատ կառավարումն է, որը թույլ չտվեց Microsoft-ին դառնալ այն, ինչ Android-ն է»,- Коммерсант-ի փոխանցմամբ՝ ասել է մոլորակի երկրորդ ամենահարուստ մարդը:

Բիլ Գեյթսի խոսքով՝ նրա սխալն ընկերության համար արժեցել է 400 միլիարդ դոլար, ինչն, ըստ նրա, կարող էր Google-ից անցնել Microsoft-ին:

2018 թվականին 24 տարվա մեջ առաջին անգամ Բիլ Գեյթը, ըստ Forbes-ի, զիջեց ամենահարուստ ամերիկացու կոչումը (97 միլիարդ դոլար) Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին (160 միլիարդ դոլար), ինչը նոր պատմական ռեկորդ էր: Նախորդ ռեկորդը սահմանվել է 1999 թ.-ին Գեյթսի կողմից և կազմել է 100 միլիարդ դոլար:

Բիլ Գեյթսը նշել է իր ամենամեծ սխալը, որը Microsoft-ի համար 400 մլրդ դոլար է արժեցել