Ճապոնիայում բադ-ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)

23:29 • 25.06.19

Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերության ինժեները բադ-ռոբոտ է ստեղծել, որն ստացել է The Aigamo անվանումը: Ինչպես նշում է Корреспондент-ը, ռոբոտն օգտակար կլինի բրինձ աճեցնող ագարակատերերի համար:

Դարեր շարունակ ագարակատերերը բադերին են օգտագործել Ասիայի բրնձի դաշտերում մոլախոտի դեմ պայքարելու համար: Բացի այդ, թռչունները վերացնում էին միջատներին, իսկ նրանց ծերտը ծառայել է որպես պարարտանյութ: Ներկայում այդ փորձն այնքան էլ տարածված չէ:

«Բադ-ռոբոտն ավելի շուտ փոշեկուլ ռոբոտի տեսք ունի, քան թռչնի: Թաթերի փոխարեն այն համալրված է պտտվող պտուտակներով, որոնք արմատից դուրս են բերում մոլախոտերը՝ թույլ չտալով դրանց կրկին աճել: Պտուտակների շարժը նաև ջուրը հարստացնում է թթվածնով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ռոբոտը կշռում է մեկուկես կգ և տեղանքում կողմնորոշվում է GPS համակարգի օգնությամբ: Ռոբոտ սարքի հեղինակը չի նշում զանգվածային արտադրություն սկսելու մտադրության մասին, քանի որ սարքի օգտագործման արդյունավետության մակարդակը դեռևս պարզ չէ:

 

Ճապոնիայում բադ-ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)