«Սոյուզ» արբանյակը բարեհաջող Երկիր է վերադարձրել ՄՏԿ անձնակազմին (տեսանյութ)
Ղազախստանում բարեհաջող վայրէջք է կատարել «Սոյուզ ՄՍ-11» արբանյակը՝ Միջազգային տիեզերակայանից Երկիր տեղափոխելով տիեզերագնացներ Օլեգ Կոնոնենկոյին (ՌԴ), Դևիդ Սեն Ժակին (Կանադա) և Էն Մաքքլեյնին (ԱՄՆ):
Ինչպես հաղորդում է ria.ru-ն, վայրէջքից հետո փրկարարները տիեզերագնացներին դուրս են բերել արբանյակից և կարճ ժամանակով նստեցրել հատուկ բազկաթոռների մեջ, որպեսզի նրանց օրգանիզմը կրկին սովորի երկրային ձգողականությանը:
Հայտնի է, որ Երկիր վերադառնալու ճանապարհին արբանյակի շարժիչային համակարգի հետ խնդիրներ են առաջացել, սակայն դա չի անդրադարձել թռիչքի և վայրէջքի ընթացքի վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ անձնակազմը ՄՏԿ-ում է անցկացրել յոթ ամիս, ինչը հավասար է տիեզերքում թռիչքի 204 օրվան: Այդ ընթացքում անձնակազմը հինգ անգամ բաց տիեզերք է դուրս եկել:
Ներկայում Միջազգային տիեզերակայանում են գտնվում ռուս Ալեքսեյ Օվչինինը և ամերիկացիներ Նիք Հեյգը, Կրիստինա Կուկը:
ЕСТЬ ПОСАДКА! «Антаресы» дома! Экипаж пилотируемого корабля #СоюзМС11 благополучно вернулся на Землю спустя 204 суток полёта!
— РОСКОСМОС (@roscosmos) June 25, 2019
Трансляция — https://t.co/ip4MnegEqX
//
TOUCHDOWN! Welcome home, Oleg, Anne and David!#SoyuzMS11: live broadcast — https://t.co/ip4MnegEqX pic.twitter.com/29udbRy3Vc










