Ford-ը ներկայացրել Է Puma հիբրիդային քրոսովերը (տեսանյութ, լուսանկարներ)
Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Ford Puma հիբրիդային նորույթը։ Մեքենան եվրոպական շուկայում կհայտնվի մինչև 2019 թվականի ավարտը: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։
Քրոսովերը կունենա իր դասի համար ռեկորդային բեռնախցիկ՝ 456 լ ծավալով։ Բեռնախցիկի դուռը կարելի է բացել առանց ձեռքերի օգնության։ Մեքենայի ճշգրիտ չափերը դեռևս հայտնի չեն, սակայն հաղորդվում է, որ այն մոտ է Fiesta-ին:
Puma-ն համալրված է 48 վոլտանոց ստարտեր-գեներատորով հիբրիդային ուժային կայանքով։ Բացի այդ, մեքենան կունենա 1,0 լիտր ծավալով երեք մխոց բենզինային շարժիչ և վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփ:
Puma հիբրիդային նորույթը կկարողանա ճանաչել ճանապարհային նշանները և գծանշումները, մեքենան հետ տալու ժամանակ կնախազգուշացնի բախման վտանգի մասին: Այն կունենա լույսի ավտոմատ անջատման համակարգ և մերսող նստատեղեր:















