Չինաստանում 5000 տարվա հնության կերամիկական գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար)

11:45 • 26.06.19

Չինաստանի Հենան շրջանում հնագետները շուրջ 5000 տարվա հնության 9 կերամիկական պնակ են հայտնաբերել, որոնք օգտագործվել են աստղագիտական դիտումների համար, գրում է China Daily-ն:

Գիտնականների հավաստմամբ՝ այս գտածոներն Արևելյան Ասիայում հանդիպող համանման գիտությունների մասին վկայող ամենահին բացահայտումն են: Մինչ այս համարվում էր, որ այդ տարածաշրջանում նման պարագաները հայտնվել են ավելի ուշ՝ մոտ 4200 տարի առաջ:

Պեղումների ժամանակ Չժենչժոու քաղաքի շրջակայքում գտնվող Ցինտայ բնակավայրի դարավոր ավերակների վայրում հնագետների խումբը համալիր փորձարկման է ենթարկել գտածոները, որոնք հազարավոր տարիներ առաջ Մեծ արջի համաստեղությունն ուսումնասիրելու համար նախատեսված միասնական մոդելի մաս են կազմել:

Մասնագետների խոսքով՝ հնում մարդիկ համանման պնակներն օգտագործել են հնարավոր կրոնական ծեսերի անցկացման համար կանոնավոր զոհաբերությունների ամսաթվերը որոշելու համար:

 

 

Չինաստանում 5000 տարվա հնության կերամիկական գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար)