Apple-ը գնել է ինքնակառավարվող մեքենաների Drive.ai ստարտափը

12:15 • 26.06.19

Ամերիկյան Apple Inc տեխնոլոգիական ընկերությունը հաստատել է ինքնակառավարվող մեքենաների արտադրությամբ զբաղվող Drive.ai ստարտափի գնման վերաբերյալ լուրերը, հայտնում է Reuters-ը:

Drive.ai-ն ունի թեստային ինքնակառավարվող փոքր ավտոպարկ Տեխասում:

Այս գնումից կարելի է ենթադրել, որ «խնձորային» բրենդը ցանկանում է իր ներկայությունն ապահովել ինքնակառավարվող մեքենաների արագ զարգացող և հեռանկարային բիզնեսում: Այնուհանդերձ՝ ընկերությունն այս առնչությամբ որևէ մեկնաբանություն չի արել:

 

Apple-ը գնել է ինքնակառավարվող մեքենաների Drive.ai ստարտափը