Չինաստանում բժիշկները փրկել են 10-ամյա աղջկան, որի սիրտը 6 օր չի բաբախել

20:20 • 27.06.19

Շանհայում բժիշկները փրկել են 10-ամյա հիվանդի կյանքը, որի սիրտը վեց օր չի բաբախել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ասիական աղբյուրին, աղջկան հոսպիտալացրել են կրծքավանդակում ճնշվածության զգացողությամբ, շնչառության դժվարացմամբ, սրտխառնոցով և ոչ բարձր ջերմությամբ: 

Բժիշկները նրա մոտ սրտի ծանր հիվանդություն են ախտորոշել՝ սուր կարդիտ (սրտաբորբ): Աղջկա վիճակը գնալով վատթարացել է, նրա մոտ սրտային անբավարարություն է զարգացել: 

Հիվանդի կենսագործունեության ապահովման համար որոշում է կայացվել արհեստական ճանապարհով արյունը հարստացնել թթվածնով: Սակայն սրտի աշխատանքը վերականգնել չէր հաջողվում:

Վիրաբույժներն այդ ժամանակ աղջկան սրտի փոխպատվաստում են իրականացրել: AsiaOne պարբերականի տվյալներով՝ աղջկա օրգանիզմն այժմ վերականգնվում է:

Չինաստանում բժիշկները փրկել են 10-ամյա աղջկան, որի սիրտը 6 օր չի բաբախել