Facebook-ն այսուհետ Ֆրանսիայի դատարաններին ատելության ու բռնության կոչ անող օգտատերերի մասին տվյալներ կհաղորդի
Ամերիկյան Facebook ընկերությունն առաջին անգամ դատարանին սոցկայքի որոշ ֆրանսիացի օգտատերերի ինքնության մասին տվյալներ կհաղորդի:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, ընկերությունը համապատասխան որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Մարկ Ցուկերբերգն անձամբ է հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Այսուհետ սոցկայքն անհրաժեշտության դեպքում Ֆրանսիայի դատարաններին կփոխանցի այն ֆրանսիացի օգտատերերի ինքնության վերաբերյալ տվյալներն ու IP հասցեները, որոնք կասկածվում են բռնի գործողությունների և ահաբեկչական հարձակումների կոչեր հնչեցնելու համար:
«Հրաշալի նորություն է: Սա նշանակում է, որ դատական գործընթացը կկարողանա նորմալ գործել: Դա շատ կարևոր է և արվում է միայն Ֆրանսիայի համար»,- ասել է երկրի արտգործնախարարը:










