149 000 դոլար. հոլանդական ընկերությունը ներկայացրել է արևային էներգիայով աշխատող Lightyear One մեքենան (լուսանկարներ)
Հոլանդական Lightyear մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է արևային էներգիայի հիմքով աշխատող և «գործողության հեռահար շառավղով» առաջին մեքենան:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 149 000 դոլար արժողությամբ նորույթը ստացել է Lightyear One անվանումը: Այն կարող է տարեկան մոտ 20 000 կմ տարածություն անցնել՝ օգտագործելով կուտակած արևային էներգիան:
Մեքենան համալրված է 5 քմ մակերեսով արևային մարտկոցներով, որոնք տեղադրված են տանիքին և առաջնամասում: Մարտկոցի լիարժեք լիցքավորման դեպքում մեքենան կարող է 725 կմ անցնել:
Նշվում է, որ ուշագրավ նորույթի առաջին 500 օրինակի հավանական պատվիրատուները պետք է նախապես 119 000 դոլար վճարեն: Առաքումը կիրականացվի 2021թ.:
Lightyear-ի համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Լեքս Հոֆսլութը հայտարարել է, որ այս մեքենան իրենով «նոր դարաշրջան» է բացում:


















