Իրաքում՝ Տիգրիս գետի ափին, ջրամբարի ջրի մակարդակն իջել է, արդյունքում հնագույն պալատի ավերակներ են հայտնաբերվել (լուսանկարներ)

16:47 • 30.06.19

Իրաքի Քուրդիստան շրջանում Տիգրիս գետի ափին կառուցված Մոսուլի ջրամբարի ջրերի մակարդակը երաշտի պատճառով իջել է, ինչի արդյունքում բացահայտվել են 3400 տարի առաջ կառուցված պալատի ավերակները: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Ավերակների վայրում հնագիտական պեղումներ իրականացող՝ քրդերից ու գերմանացիներից կազմված խումբը հայտարարել է, որ այս ակամա բացահայտումը կօգնի նոր գիտելիքներ ստանալ Միտտանի կայսրության մասին, որը Հին Մերձավոր Արևելքի ամենաքիչ ուսումնասիրված կայսրություններից է:

«Սա տարածաշրջանում վերջին տասնամյակներին արված ամենակարևոր հնագիտական բացահայտումներից է»,- ասել է քուրդ հնագետ Հասան Ահմեդ Քասիմը:

Ենթադրվում է, որ պալատն ի սկզբանե գետից մոտ 20 մետր բարձրության վրա է եղել, իսկ ավելի ուշ կառույցը կայունացնելու նպատակով կավե աղյուսներից պատ է կառուցվել՝ ընդգծելով պալատի տպավորիչ ճարտարապետությունը:

Հնավայրում հատյնաբերվել են որմնանկարներ և հնագույն տեքստեր: Վերջիններս ուղարկվել են Գերմանիա՝ վերծանելու:

Հաղորդվում է, որոշ ժամանակ անց հնավայրը կրկին ջրի տակ է անցել և հայտնի չէ, թե երբ կրկին ի հայտ կգա:












Իրաքում՝ Տիգրիս գետի ափին, ջրամբարի ջրի մակարդակն իջել է, արդյունքում հնագույն պալատի ավերակներ են հայտնաբերվել (լուսանկարներ)