Ամերիկյան SpaceX-ը կորցրել է կապը 3 արբանյակի հետ
Ամերիկյան SpaceX տիեզերական ընկերությունը կորցրել է կապը 60 Starlink արբանյակներից 3-ի հետ, որոնք արձակվել են համաշխարհային համացանց ստեղծելու առաքելության շրջանակներում:
Ինչպես նշում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, արձակումից անմիջապես հետո կապ է հաստատվել բոլոր 60 արբանյակների հետ, դրանցից 3-ն ավելի ուշ անջատվել են:
SpaceX-ում հույս ունեն, որ «չշփվող եռյակը» դեռևս կպտտվի Երկրի շուրջը, իսկ ժամանակի հետ կիջնեն ավելի ցածր տարածության վրա և կայրվեն մթնոլորտում:
Նշվում է, որ Starlink արբանյակներից 45-ն արդեն հասել են 550 կմ նախատեսված բարձրության, 5-ը գտնվում են բարձրանալու փուլում, ևս 5-ը պատրաստվում են բարձրանալուն: Մյուս երկու արբանյակն ամերիկյան ընկերությունը կորցրել էր:










