Արեգակի ամբողջական խավարման առաջին լուսանկարները՝ ֆոտոշարքով (տեսանյութ)
Երեկ՝ հուլիսի 2-ին, Արևի ամբողջական խավարում է տեղի ունեցել: Ուշագրավ բնական երևույթի առաջին լուսանկարները ներկայացնում է space.com-ը:
Այն տեսանելի է եղել Խաղաղ օվկիանոսի հարավային և Հարավային Ամերիկայի հատվածներում: Ամբողջական խավարմանը հետևել են Չիլիի, Արգենտինայի բնակիչները: Մինչդեռ Հարավային Ամերիկայի մյուս հատվածներում խավարումը մասնակի է եղել:
Խավարման առավելագույն երկար փուլը տևել է 4 րոպե 33 վայրկյան: Դա տեղի է ունեցել Գալապագոսյան կղզիախմբի Իզաբելա կղզուց 2600 կմ դեպի հարավ-արևմուտք՝ ամայի բաց ջրային տեղանքի վերևում:
Նշվում է, որ 2019 թվականին սպասվում է հինգ խավարում ՝ երեք արեգակնային և երկու լուսնային:















