Թրամփը խոստացել է, որ շուտով ամերիկացիներն իրենց դրոշը կտեղադրեն Մարսի վրա (լուսանկարներ)

15:09 • 05.07.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տիեզերագնացները շուտով կվերադառնան Լուսին, իսկ հետո կթռչեն Մարս, որտեղ էլ կտեղադրեն իրենց երկրի դրոշը, գրում է ria.ru-ն:

Հիսուն տարի առաջ՝ 1969 թվականի հուլիսին, ամերիկացի տիեզերագնացներն առաջին անգամ վայրէջք կատարեցին Լուսնի վրա և այնտեղ տեղադրեցին ԱՄՆ-ի դրոշը:

2018 թվականին Թրամփը Բարաք Օբամայի օրոք կասեցված լուսնային ծրագրի փաստացի վերականգնման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել:

Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն ոչ միայն Լուսնի վրա կթողնի իր դրոշն ու հետքը, այլև հնարավորություն կստեղծի դեպի Մարս թռիչքի համար:

«Մենք պատրաստվում ենք շատ շուտով Լուսին վերադառնալ, իսկ դրանից հետ Միացյալ Նահանգների դրոշը կտեղադրվի Մարսի վրա»,-հայտնել է Թրամփը՝ ԱՄՆ-ի Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

 

Image result for american flag on moon

Image result for american flag on moon

Թրամփը խոստացել է, որ շուտով ամերիկացիներն իրենց դրոշը կտեղադրեն Մարսի վրա (լուսանկարներ)