Ամերիկյան SpaceX-ը կրկին կորցրել է կապն արբանյակների հետ

21:49 • 07.07.19

Ամերիկյան SpaceX տիեզերական ընկերությունը կորցրել է կապը Starlink արբանյակներից 8-ի հետ, որոնք արձակվել են համաշխարհային համացանց ստեղծելու առաքելության շրջանակներում:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, 60 արբանյակներից 8-ը չեն շարժվել նախատեսված ուղղությամբ, այլ տիեզերքում գտնվում են անոմալ գոտում: Դա կարող է նշանակել, որ ընկերությունը կորցրել է արբանյակներին:

Ավելի վաղ նշվում էր, որ SpaceX տիեզերական ընկերությունը կորցրել էր կապն արբանյակներից երեքի հետ, սակայն հույս էին հայտնել, որ «չշփվող եռյակը» դեռևս կպտտվի Երկրի շուրջը, իսկ ժամանակի հետ կիջնի ավելի ցածր տարածության վրա և կայրվի մթնոլորտում:

Նշվում է, որ Starlink արբանյակներից 45-ն արդեն հասել են 550 կմ նախատեսված բարձրության, 5-ը գտնվում են բարձրանալու փուլում, ևս 5-ը պատրաստվում են բարձրանալուն: Եվս երկու արբանյակ ամերիկյան ընկերությունն ավելի վաղ էր կորցրել:

Ամերիկյան SpaceX-ը կրկին կորցրել է կապն արբանյակների հետ