Չինաստանն ավարտել է մարսագնացի ստեղծման աշխատանքները և նախատեսում է այն կիրառել 2020 թվականին. Global Times (լուսանկարներ)
Չինացի գիտնականները հայտնել են մարսագնացի ստեղծման աշխատանքների ավարտի մասին, որը նախատեսվում է օգտագործել 2020 թվականին` դեպի Մարս Չինաստանի առաջին առաքելության ժամանակ, գրում է Global Times թերթը:
Նախատեսված առաքելությունը ներառում է Մարսի ուղեծրին ելք և պտույտ, վայրէջք և «Կարմիր մոլորակի» մակերևույթով տեղաշարժ: Նշվում է, որ եթե առաքելությունը հաջողությամբ պսակվի, գիտնականները կկարողանան ուսումնասիրել մոլորակի մթնոլորտը, ռելիեֆը, երկրաբանական առանձնահատկությունները, մագնիսական դաշտի առանձնահատկությունները, ինչը կօգնի հասկանալ Մարսի և ամբողջ Արեգակնային համակարգի ծագման և էվոլյուցիայի վերաբերյալ առեղծվածները:
Միևնույն ժամանակ, առաքելության գլխավոր նպատակը Մարսի վրա կյանքի հնարավոր նշանների հայտնաբերումն է, ինչպես նաև օգնել գիտնականներին հասկանալ, թե կարող են արդյոք Մարսի վրա ապագայում փոխվել պայմանները` այնպես, որ այն հարմար լինի մարդկանց բնակության համար:
Նշենք, որ նախկինում դեպի Մարս իրականացված 45 առաքելություններից միայն 19-ն են հաջողությամբ պսակվել:












