Պուերտո Ռիկոյում զբոսանավի 11-րդ հարկից 1,5 տարեկան երեխա է ընկել և մահացել

11:33 • 09.07.19

Կարիբյան ծովում գտնվող Պուերտո Ռիկո կղզի-պետությունում զբոսանավի 11-րդ հարկից երեխա է ընկել և մահացել, հաղորդում է NBC News-ը:

Իր ընտանիքի հետ հանգստի մեկնած 1,5 տարեկան երեխան ընկել Է Royal Caribbean ընկերությանը պատկանող Freedom of the Seas զբոսանավի 11-րդ հարկից:  Դեպքը տեղի է ունեցել Սան Խուան քաղաքի ափերի մոտ:

Աղջնակի մահը հաստատել է Պուերտո Ռիկոյի հանրային անվտանգության վարչությունը:

ԱՄՆ Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի ոստիկանական վարչությունում հայտնել են, որ աղջիկն իրենց սպաներից մեկի՝ Ալան Վիգանդի երեխան է եղել:

«Գերատեսչությունը խնդրում է համայնքին աղոթել սգի մեջ գտնվող Վիգանդի ողջ ընտանիքի համար և հարգել նրանց անձնական կյանքի իրավունքը»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Թե ինչ հանգամանքներում է երեխան ընկել, տեղեկություններ չեն հաղորդվում: Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ նա ընկել է պապիկի գրկից՝ նրա հետ խաղալիս: