ԱՄՆ-ում SpaceX-ին պատկանող Starship տիեզերանավի փորձարկման վայրում հրդեհ է բռնկվել. վնասը գնահատվել է մոտ 100 հազար դոլար
SpaceX ընկերությանը պատկանող Starship տիեզերանավի փորձարկման վայրում հրդեհ է բռնկվել: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Florida Today-ը՝ վկայակոչելով ընկերության մամլո քարտուղար Ջեյմս Գլիսոնին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Starship տիեզերանավի փորձարկումն իրականացվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կոկո քաղաքում:
Գլիսոնի խոսքով՝ հրդեհն արագ մարվել է հրշեջ ծառայության ջանքերի շնորհիվ: Նա նշել է, որ տուժածներ չկան, սակայն սարքավորումներին հասցված վնասը գնահատվում է 50-100 հազար դոլար:
SpaceX-ի ներկայացուցիչն ասել է, որ հրդեհի բռնկման հավանական պատճառը էլեկտրական սարքավորման խափանումն է:
Starship տիեզերանավը նախատեսված է դեպի Մարս թռիչքներ իրականացնելու համար:










