Երևանում 60-ամյա տղամարդը կոտրել է հարևանի դարպասի փականն ու գրքեր գողացել
Հուլիսի 8-ին, երեկոյան ութին, Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Առաքելյան փողոցի իր տնից բերման են ենթարկել 60-ամյա մի տղամարդու:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիսի 7-ին մետաղյա ձողով կոտրելով հարևան տան դարպասի փականը՝ մտել ու գողացել է տարբեր տեսակի գրքեր: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:










