Եգիպտոսն Իտերպոլին խնդրել է օգնել Christie's-ի աճուրդով վաճառված Թութանհամոնի կիսանդրին գտնելու հարցում

20:47 • 09.07.19

Եգիպտոսի իշխանություններն օգնության համար դիմել են Ինտերպոլին, երբ անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած աճուրդում առանց Կահիրեի համաձայնության վաճառվել է եգիպտական Թութանհամոն փարավոնի կիսանդրին:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով արևմտյան ԶԼՄ-ներին, եգիպտական կողմը հույս ունի, որ Ինտերպոլը կօգնի պարզել հնագույն իրի գտնվելու վայրը: Եգիպտոսի հնագույն իրերի հայրենադարձության հարցերով ազգային հանձնաժողովն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել Թութանհամոնի կիսանդրու վաճառքի առնչությամբ, քանի որ հանձնաժողովի հայտարարմամբ՝ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել, որը կապացուցեր, որ կիսանդրին Եգիպտոսից դուրս է բերվել օրինական ճանապարհով:   

Անցյալ շաբաթ Christie's աճուրդի տունը վաճառել է Թութանհամոնի կիսանդրին, որն առավել քան 3000 տարեկան է: Այն վաճառվել է 5.97 մլն դոլարով: Աճուրդից օրեր առաջ Կահիրեն պաշտոնական բողոք էր ներկայացրել հնագույն քանդակը վաճառքի հանելու առնչությամբ:

 

Եգիպտոսն Իտերպոլին խնդրել է օգնել Christie's-ի աճուրդով վաճառված Թութանհամոնի կիսանդրին գտնելու հարցում