Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել (թարմացված)

00:39 • 09.07.19

02.07

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենքում և Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող թիվ 1 բնակելի բարձրահարկում ռումբի մասին ահազանգը չի հաստատվել: Այդ մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների ծառայությանը:

«Կինոլոգները ստուգել են շինությունները: Որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»,- նշել է գործակալության աղբյուրը: 

00.39

Երկուշաբթի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենքում և Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող թիվ 1 բնակելի բարձրահարկում ռումբ է տեղադրված, հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝  օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչներն արդեն ժամանել են դեպքի վայր և ուսումնասիրում են տարածքը:

Այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: