ԱԺ–ն քննարկում  է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը. ուղիղ  

10:00 • 09.07.19

13։20

Այս պահին Ազգային ժողովը քննարկում  է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։

 
13։17

ԱԺ–ն քննարկում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ 

13:07

Այժմ քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

10:00

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում 10 հարց է:

Աժ քննարկման կներկայացվի «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը երկրորդ ընթերցման:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը ԱԺ-ն կքննարկի առաջին և երկրորդ ընթերցմամբ: