Եկատերինբուրգում Պուտինի հետ հանդիպմանը աղջկա ինքնազգացողությունը վատացել է

21:31 • 09.07.19

Եկատերինբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպած աղջիկը, քիչ էր մնացել, կորցներ գիտակցությունը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ռուսական Telegram-ալիքներից մեկը:

Պուտինը Եկատերինբուրգ է ժամանել Ուրալի դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպելու համար:

Միջոցառման ժամանակ աղջիկներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան գրկած դուրս են բերել լսարանից:

Նշվում է, որ նկատելով դա՝ Պուտինը խնդրել է օգնել նրան և բժիշկ գտնել:

Ավելի ուշ համալսարանից մեկնաբանել են աղջկա առողջական վիճակը: Ինչպես հայտնել է բուհի մամլո քարտուղարը, աղջկա հետ ամեն ինչ կարգին է, հոսպիտալացման կարիք չի եղել: