Էլիզաբեթ Երկրորդ թագուհին երկու տարուց իշխանությունը կհանձնի արքայազն Չարլզին. փորձագետ

19:36 • 09.07.19

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն իր լիազորությունները կփոխանցի արքայազն Չարլզին, երբ լրանա իր 95-ամյակը: Ինչպես փոխանցում է Fox News-ը, նման կարծիք է հայտնել թագավորական փորձագետը:

Թագուհին 93-ամյակը տոնել է ապրիլին: Առաջիկա երկու տարում նա կարող է գործարկել 1937-ին ընդունված ռեգենտի (միապետին փոխարինող ժամանակավոր կառավարիչ) մասին օրենքն իր «պարտականությունների մեծ մասը» որդուն և գահի ժառանգորդին փոխանցելու համար:

Տվյալ օրենքը թույլ է տալիս գործող միապետին հանձնել իշխանությունը, եթե վերջինս զգում է, որ ի վիճակի չէ ամբողջովին կատարել իր պարտականությունները:

Թագուհին կպահպանի իր արքայական տիտղոսը, սակայն 70-ամյա Չարլզը կսկսի կատարել նրա պարտականությունների մեծ մասը, մինչդեռ թագուհու ամուսինը՝ 98-ամյա արքայազն Ֆիլիպը, կդառնա թագուհու պահապանը: