Սոլովյովը կարծում է, որ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողին հաղորդումներ վարելու իրավունքից զրկելը խաբեություն է
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրող Գեորգի Գաբունիային 2 ամսով հաղորդումներ վարելու իրավունքից զրկելու մասին տեղեկությունը խաբեություն է, հաղորդում է Газета-ն:
Ըստ Սոլովյովի՝ դա սուտ է, քանի որ հիմա արձակուրդներ են, և հեռուստահաղորդումների նոր սեզոնը սկսվելու է սեպտեմբերին:
«Ում են նրանք ուզում խաբել, հիմա հեռուստատեսային արձակուրդի շրջան է, իսկ սեպտեմբերին նա կվերադառնա», - նշել է ռուս լրագրողը:
Նա եզրակացրել է, որ հեռուստաալիքը փորձ է անում արձակուրդը ներկայացնել որպես աշխատանքից ազատում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիան 2 ամսով զրկվել է հաղորդումներ վարելու իրավունքից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների պատճառով:










