Ուկրաինայում հայրը դաժանաբար ծեծել է որդուն և արգելել կնոջը շտապ օգնություն կանչել
Ուկրաինայի Խարկովի շրջանի բնակիչը դաժանաբար ծեծի է ենթարկել որդուն և արգելել է կնոջը շտապ օգնություն կանչել: Մի քանի օր անց տղան մահացել է, հաղորդում է РЕН ТВ-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Խարկովի շրջանի դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2019 թ. փետրվարին, սակայն հայցը դատարան է ուղարկվել հիմա:
Նշվում է, որ 34-ամյա տղամարդը ծեծել է երեխային և նրան գցել մահճակալի վրա, տղան գլխով հարվածել է երկաթե շրջանակին և լուրջ վնասվածք ստացել: Նա գլխացավ, սրտխառնոց և գլխապտույտ է ունեցել, սակայն հրեշ հայրը հրաժարվել է շտապ օգնություն կանչել, արգելել է նաև կնոջը:
Ծեծի ենթարկելու հինգերորդ օրը տուն այցելած հյուրերը տեսել են, որ երեխան չի կարողանում անկողնուց վեր կենալ: Նրանք շտապ օգնություն են կանչել, սակայն տղան մահացել է մինչև բժիշկների ժամանելը:










