Վաշինգտոնում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել. ջրով են լցվել նաև մետրոն ու Սպիտակ տունը (լուսանկարներ, տեսանյութեր)

11:22 • 09.07.19

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է առաջացել, շատ փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել, գրում է The New York Times-ը:

Հորդառատ անձրևները «ներխուժել» են անգամ քաղաքի մետրոպոլիտենի կայարաններ՝ մեծ ջրաշիթերով թափվելով կայարանների տանիքից, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:

Ջրհեղեղի հետևանքները նկատվել են անգամ Սպիտակ տանը, որտեղ ճեպազրույցների սենյակի հատակը ջրի տակ է անցել:

Ջրհեղեղից տուժել են նաև հարևանությամբ գտնվող Վիրջինիա և Մերիլենդ նահանգների ծայրամասերը: