Digitain-ը բացում է նոր տարածաշրջանային գրասենյակ Մեծ Բրիտանիայում
Digitain-ը՝ ոլորտի ծրագրային ապահովման խոշորագույն ընկերություններից մեկը, միջազգային ընդլայնման ծրագրի շրջանակներում հայտարարել է Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում նոր տարածաշրջանային գրասենյակ բացելու մասին։
Շեֆիլդ քաղաքի ընտրությունը հատկանշական էր նրանով, որ այն ապահովում է բիզնեսի և նորարարության համար բարենպաստ պայմաններ, ինչն էլ անհրաժեշտ էր Դիջիթեյնի հետագա զարգացման համար:
Նոր գրասենյակը գլխավորելու է միջազգային բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սայմոն Ուեսթբերին: Նոր գրասենյակը մատուցելու է հաճախորդների հետ աշխատանքի և հաշիվների կառավարման տեղայնացված ծառայություններ, որոնք ուղղված են լինելու Digitain-ի հետագա միջազգային ընդլայնման ծրագրի իրականացմանը։ Նախատեսվում է նոր գրասենյակներ բացել Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում:
Սայմոնի առանցքային կարճաժամկետ դերն է՝ զարգացնել բիզնեսը Մեծ Բրիտանիայում և ամրապնդել Digitain-ի առաջատար դիրքերը խաղային շուկայում:
Սայմոն Ուեսթբերին նշել է. «Ուրախ եմ, որ գլխավորում եմ Digitain-ի ընդլայնումը դեպի Մեծ Բրիտանիա և ավելի ընդարձակ կարգավորվող շուկաներ: Digitain-ը մի ընկերություն է, որն առաջատար դիրքեր է գրավում խաղային ոլորտում: Մեծ Բրիտանիայում գրասենյակի բացումը շատ նշանակալից իրադարձություն է, որը կօգնի մեզ գործընկերներին հնարավորինս մոտ լինել»:
Անցնող տարին առանձնահատուկ արդյունավետ էր Digitain-ի համար: Ընկերությունն ընդլայնել է իր միջազգային գործունեությունը Եվրոպայից դեպի Ասիա, Աֆրիկա և Լատինական Ամերիկա՝ ունենալով ոլորտի առավել ճկուն, հարմար և արդյունավետ ծրագրային հարթակ:
Սայմոն Ուեսթբերիի մասին
Վերջին 12 տարիների ընթացքում Սայմոնն աշխատել է խաղային ոլորտում: Նա սկսել է իր գործունեությունը՝ ստեղծելով ու իրագործելով Gaming Executive Summit-ը (GES), որն այժմ վերածվել է World Gaming Executive Summit–ի և գործում է արդեն գրեթե 13 տարի: Ձևավորման շրջանում GES-ն իրենից ներկայացրել է ամենաբարձր մակարդակի ղեկավարների գործադիր համաժողով, որին մասնակցություն են ունեցել խաղային ոլորտի առաջատար CEO-ները՝ տվյալ ոլորտի խնդիրները և հնարավորությունները քննարկելու համար:
Digitain-ի մասին
Digitain-ը հանդիսանում է ոլորտի ծրագրային ապահովման խոշորագույն ընկերություններից մեկը, որտեղ համատեղ ծնվում և իրագործվում են փայլուն ստեղծագործական և տեխնիկական մտքերն ու գաղափարները։
Տարիներ առաջ սկսելով B2C բիզնեսից՝ ընկերությունն աճել է և դարձել սեփական ծրագրային լուծումներ մատակարարող ընկերություն: Այսօր Digitain–ն ունի ավելի քան 1400 աշխատակից և 70–ից ավել գործընկեր ամբողջ աշխարհում:
Արդյունավետ թիմային աշխատանքի շնորհիվ մենք անցել ենք զարգացման երկար ուղի՝ արդյունքում դառնալով այն թվային մոլորակը, որը մենք կանք այսօր: Հավատում ենք, որ Digitain-ի թիմային աշխատանքն ու ոգին, տեխնոլոգիական ճկունությունը և նվիրվածությունը հաճախորդներին հանդիսանում են մեր հաջողության բանալիները։










