Քաթարի օդուժի 2 ինքնաթիռներ բախվել են օդում

12:45 • 10.07.19

Քաթարի ռազմաօդային ուժերի երկու ուսումնական ինքնաթիռ դեռևս անհայտ պատճառներով բախվել են օդում: life.ru-ի տվյալներով՝ երկու օդաչուներին էլ հաջողվել է ինքնանետվել:

Արտակարգ պատահարի պատճառները պարզվում են:

Թե կոնկրետ որտեղ են միմյանց բախվել ինքնաթիռները՝ չի հաղորդվում: Օդաչուների վիճակի մասին տեղեկություններ նույնպես չեն հաղորդվում: