Փրկարարները մեկ օրում 2 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ են բռնել

11:53 • 10.07.19

Հուլիսի 8-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Վայոց ձորի մարզի Արփի և Կոտայքի մարզի Արգել, Թեղենիք, Զովունի, Առինջ գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: