Երևանի Ավան համայնքում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի. Shamshyan.com
Այսօր` հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում Ոստիկանություն և ԱԻՆ ՓԾ ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի 44 շենքի բակում աղջկա դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Տեղում աշխատում է նաև դատական բժիշկը, ով քննելով դին, հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը, որը կլինի 20-25 տարեկան, 14 հարկանի շենքի 10-րդ հարկից իրեն ցած է նետել։










