Ամստերդամի օդանավակայանում միմյանց են բախվել մարդատար ինքնաթիռները

06:11 • 10.07.19

Հոլանդիայի Ամստերդամ քաղաքի Սխիպհոլ միջազգային օդանավակայանում միմյանց են բախվել մարդատար երկու ինքնաթիռներ: Բարեբախտաբար, տուժողներ չկան: Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը` վկայակոչելով օդանավակայանի մամուլի քարտուղարությանը:

«KLM ավիաընկերությանը պատլանող Boeing 737-800 մարդատար ինքնաթիռը, որը մեկնում էր Մադրիդ, բախվել է EasiJet ավիաընկերությանը պատկանող, Լոնդոն մեկնող A320 ինքնաթիռի հետ: Պատահարի հետևանքով տուժածներ չկան, մասնագետները պարզում են միջադեպի մանրամասները»,- գրված է հաղորդագրությունում: