Ադրբեջանցի 18-ամյա Եվրոպայի քառակի չեմպիոնուհին ինքնասպանություն է գործել
Բաքվում ինքնասպան է եղել ակրոբատիկայի Եվրոպայի քառակի չեմպիոնուհի, 18-ամյա Այնուր Մամեձադեն: Նա ցատկել է չորրորդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Աղջիկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Չեմպիոնուհու նման քայլի դրդապատճառների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:










