Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանում թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են

23:25 • 10.07.19

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանում դիսպետչերական աշտարակում անսարքության պատճառով թռիչքները դադարեցվել են, գրում է ria.ru-ն՝ օդանավակայանի ղեկավարությանը հղումով:

Հաղորդման համաձայն՝ պատճառը դիսպետչերական աշտարակում օդային երթևեկության վերահսկման համակարգի հետ կապված խնդիրներն են:

«Մենք աշխատում ենք խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու ուղղությամբ: Ներողություն ենք խնդրում ուղևորներից և խնդրում ձեր ավիաընկերություններից ճշտել թռիչքի կարգավիճակը»,- ասված է օդանավակայանի տարածած հաղորդման մեջ:

Նշվում է, որ խնդիրն առաջացել է տեղի ժամանակով 17:00-ի սահմաններում: Ակնկալվում է, որ թռիչքները կվերականգնվեն տեղի ժամանակով 21:00-ից հետո: Օդանավակայանի հաղորդմամբ՝ այնտեղ ուղևորվող հաջորդ ինքնաթիռներն այլ քաղաքներ են ուղարկվել: