Անգլիայում տղամարդը զրկվել է տեսողությունից` կոնտակտային ոսպնյակներով լոգանք ընդունելու հետևանքով

04:39 • 10.07.19

Անգլիական Շրուսբերի քաղաքում 29-ամյա Նիկ Համֆրիսը լոգանք ընդունելիս մոռացել է հանել կոնտակտային ոսպնյակները և զրկվել է մի աչքի տեսողությունից: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

2018 թվականի սկզբին Համֆրիսն աչքի վրա նկատել է քերծվածք և դիմել է բժիշկների օգնությանը: Բժիշկները բրիտանացու աջ աչքի եղջերաթաղանթի վրա հայտնաբերել են հարուցիչներ, որոնք ձևավորվում են կոնտակտային ոսպնյակի և ջրի շփումից: Համֆրիսին նշանակել են աչքի կաթիլներ, որոնք պետք է վնասազերծեին բակտերիաները:

Սակայն կաթիլներն արդյունավետ չեն եղել և երիտասարդը կորցրել է տեսողությունը: Նա բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել և կորցրել է հույսը, թեև այժմ նրան սպասվում է եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություն:

«Անկեղծորեն խոստովանում եմ, գաղափար անգամ չունեի, որ կոնտակտային ոսպնյակներով լոգանք ընդունելը կարող է նման հետևանքներ ունենալ, այլապես երբևէ դրանք չէի կրի»,- ասել է Համֆրիսը: