Կանադայում 46 մարդ է հոսպիտալացվել` հյուրանոցում գազի արտահոսքի պատճառով
Կանադայի Վինիպեգ քաղաքի հյուրանոցներից մեկում գազի արտահոսքի պատճառով 46 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Global Times-ին:
Նշվում է, որ գազի արտահոսքի պատճառով տարհանվել է հյուրանոցի 52 բնակիչ և անձնակազմը: 46 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 15-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Manitoba Hydro ընկերությունը, որը գազի միացման ծառայության մատուցողն է, Թվիթերի իր էջում գրել է. «Հյուրանոցի գազամատակարարումն անջատված է, կատարվում է օդափոխության գործընթաց»:










