MINI-ն ներկայացրել է առաջին սերիական էլեկտրամեքենան
Մեքենաշինական MINI ընկերությունը թողարկել է Cooper SE մոդելի առաջին էլեկտրամեքենան, որը կհանձնվի սերիական արտադրության:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հեթչբեքը համալրել են 184 ձիաուժ հզորություն ունեցող, BMW i3-ի արտադրության էլեկտրաշարժիչով: Մեկ լիցքավորմամբ մեքենան 270 կմ տարածություն է անցնում: 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 7.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 150 կմ/ժամ:
Արտաքնապես նորույթը նման է 2017-ին ցուցադրված MINI Electric Concept էլեկտրական մոդելին: Բեռնախցիկի ծավալը կազմում է 211 լիտր, իսկ հետևի նստատեղերի ծալած վիճակում՝ 731 լիտր:










