Թբիլիսիում անհայտ անձը նռնակ է նետել բնակելի տներից մեկի մուտքի մոտ, ինչի հետևանքով 3 երիտասարդ է տուժել

12:08 • 10.07.19

Թբիլիսիի Վարկեթելի թաղամասում լույս չորեքշաբթի անհայտ անձը նռնակ է նետել բնակելի տներից մեկի մուտքի մոտ, ինչի հետևանքով 3 երիտասարդ է տուժել, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ Վրաստանի ՆԳ նախարարությանը հղումով: 

Ոստիկանությունը պարզել է հանցագործի ինքնությունը, նրան ձերբակալելու ուղղությամբ միջոցառումներ են տարվում:

Հիվանդանոց տեղափոխված երիտասարդների վիճակը կայուն է:

Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ կանխամտածված սպանության փորձի հոդվածով: