Դոնի Ռոստովում հրաձգության հետևանքով հայ վարորդ է վիրավորվել
Հուլիսի 9-ին Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Ժմայլովի փողոցում հրաձգություն է տեղի ունեցել, գրում է «Космопольская правда» թերթը:
Հրաձգությունն իրականացվել է առանց պետհամարանիշերի երթևեկող երկու մեքենաներից՝ մեկ այլ մեքենայի ուղղությամբ, որում մեկ տղամարդ և երկու կին են գտնվել:
Միջադեպի հեըտևանքով տուժել է 45-ամյա Արսեն Մարկոսյանը, որը գտնվել է թիրախ դարձած մեքենայի ղեկին: Նա հրազենային վնասվածքներ է ստացել որովայնի, ոտքի և մեջքի հատվածում և հիվանդանոց տեղափոխվել:
Նշվում է նաև, որ մեքենայում գտնված երկու կանայք չեն տուժել: Հանցագործները փախուստի են դիմել դեպքի վայրից: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:










