Իտալիայում նարնջի չափով կարկուտ է տեղացել. կա 18 տուժած
Իտալիայի կենտրոնական մասում՝ Ադրիատիկ ծովի ափամերձ շրջաններից մեկում նարնջի չափով կարկուտ է տեղացել: Այդ մասին Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է ANSA գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կարկուտը տեղացել է Աբրուցո շրջանի Պեսկարի համայնքում: Տեղացած խոշոր չափի կարկուտի հետևանքով 18 մարդ է տուժել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Նշվում է, որ հոսպիտալացվել է նաև հղի կին, որը վնասվածքներ է ունեցել դեմքի և գլխի շրջանում: Բոլոր տուժածների վերքերին կարեր են դրվել:










