Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 10 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

02:16 • 11.07.19

Հուլիսի 10-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքում՝ մոտ 4000 քմ, մոտ 1000 քմ, մոտ 400 քմ, մոտ 6000 քմ, մոտ 500 քմ, մոտ 1000 քմ, մոտ 1000 քմ, մոտ 700 քմ, 500 քմ, 2000 քմ, 4 հա խոտածածկ տարածք,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1000 քմ, Արևաշատ գյուղում՝ մոտ 1.2 հա, Շահումյան գյուղում՝ մոտ 700 քմ,

Տավուշի մարզի Տավուշ բնակավայրում՝ մոտ 2000 քմ, Ազատամուտ համայնքում՝ մոտ 2 հա, Իջևան քաղաքում՝ մոտ 600 քմ, 

Արարատի մարզի Զորակ գյուղում՝ մոտ 700 քմ, Մասիս քաղաքում՝ մոտ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են հրդեհները: