Մոնակոն դարձել է առաջին երկիրն աշխարհում, որն ամբողջությամբ ապահովել է 5G ծածկույթը

03:38 • 11.07.19

Մոնակոն դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն ամբողջությամբ ծածկվել է 5-րդ սերնդի 5G կապով, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է Le Monde-ն:

Ըստ աղբյուրի՝ բջջային կապի օպերատոր Monaco Telecom-ը տեղադրել է 5G-ի 23 ալեհավաք, որն ընդգրկում է թագավորության ընդամենը 2.6 քառ. կմ տարածքը: Սա գրեթե կրկնակի պակաս է երկրում տեղադրված չորրորդ սերնդի (4G) ալեհավաքների քանակից:

Նշվում է, որ մոտ ապագայում նախատեսվում է տեղադրել նոր ալեհավաքներ՝ ցանցի կարիքների բավարարման և զարգացման նպատակով: 5G ծածկույթ ապահովելու համար օգտագործվել է չինական Huawei ընկերության սարքավորումները:

Մոնակոն դարձել է առաջին երկիրն աշխարհում, որն ամբողջությամբ ապահովել է 5G ծածկույթը