Ուկրաինայում հարձակվել են պատգամավորի թեկնածուի վրա. նա այրվածքներ և մարմնական այլ վնասվածքներ է ստացել
Խարկովում չորեքշաբթի երեկոյան հարձակվել են Վերին Ռադայի պատգամավոր և ընդդիմադիր «Կյանքի համար» կուսակցության պատգամավորության թեկնածու Դմիտրի Սվյատաշի վրա, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդել է կուսակցության մամուլի ծառայությունը:
«Խարկովում նախընտրական հանդիպման ժամանակ սև հագուստով 40 անհայտ անձ, դանակներով և գազային բալոններով զինված, հարձակվել է պատգամավորի վրա: Հարձակվողները բղավել են, որ վերացնելու են պատգամավորի ընդդիմադիր թեկնածուին: Արդյունքում Սվյատաշը ձեռքի շրջանում այրվածքներ և մարմնական այլ վնասվածքներ է ստացել: Արցունքաբեր գազի կիրառումից տուժել է ոչ միայն թեկնածուն, այլև հանդիպմանը ներկա մարդիկ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեղի ունեցած միջադեպ առնչությամբ Դմիտրի Սվյատաշը հայտարարություն է տվել ոստիկանություն:










