Հրապարակվել է ԱՄԷ-ի ռազմական արբանյակը կրող Vega հրթիռակրի անհաջող արձակման տեսանյութը
SciNews յութուբյան ալիքում հրապարակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Falcon Eye 1 ռազմական արբանյակը կրող Vega հրթիռակրի արձակման տեսագրությունը, որը ձախողմամբ է ավարտվել:
Կադրերում երևում է՝ ինչպես է թռիչքի երկրորդ րոպեից հետո հրթիռը մեծապես շեղվում նախատեսված հետագծից և ցած իջնում: Երրորդ րոպեին Arianespace ընկերության փոխնախագահ Լյուս Ֆաբրեգեթը ընդհատում է հեռարձակումը և հայտարարում, որ առաքելությունը ձախողվել է:
Vega հրթիռակրի անհաջող արձակման մասին հայտնի էր դարձել հուլիսի 10-ին: Մասնագետները պարզում են վթարի պատճառները:










